Մամուլ

Աննա Հակոբյանի հիմնադրամները մերժում են փոքրիկի ու զինհաշմանդամի բուժման ծախսը՝ վերջինիս ուղղորդելով ՀՀ ԱՆ

Աննա Հակոբյանի հիմնադրամները մերժում են փոքրիկի ու զինհաշմանդամի բուժման ծախսը՝ վերջինիս ուղղորդելով ՀՀ ԱՆ։ Մարինա Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Բաց նամակ հայ հանրության առողջ «կորիզին»

2019 թվականի ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում խիտ գրաֆիկով հանդիպումներ ունեցավ և հավաքագրեց պատկառելի հանգանակություններ (շուրջ 1 մլն դոլար) իր հիմնադրամների համար («Ժպիտների քաղաք»/ City of smile և «Իմ քայլը»/My step):

«Ժպիտների քաղաքը» պարտավորվել է օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին, իսկ «Իմ քայլի» առաքելությունն է նպաստել առողջ և ներառական հասարակության կայացմանը։

Ավելին, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին միլիոններ են փոխանցել նաև Հայաստանում բնակվող անձինք։

Միաժամանակ Աննա Հակոբյանը հայտարարում է, որ չի խորշում վերցնել պետական բյուջեից թալանված գումարները`փաստորեն իր հիմնադրամները դնելով պետ. բյուջեի հետ նույն ափսեում։

Առաջին հայացքից թվում է, որ հրաշալի նախաձեռնություններ են, և Աննա Հակոբյանի հավաքած միլիոնները կծառայեն հանուն հայ մանուկների և հայ հանրության։ Բայց փաստերն այլ բանի մասին են խոսում։

Եվ այսպես.

Աննա Հակոբյանի հիմնադրամները մերժում են փոքրիկի բուժման ծախսը, նրան միայն մաղթելով առողջություն (տես կից նկարում), մերժում են զին. հաշմանդամի բուժման ծախսը, նրան ուղղորդելով ՀՀ ԱՆ։

Եվ այլն …

Սեր և հանդուրժողականություն բղավող Աննա Հակոբյանն իր ֆեյքերին հրահանգում է հարձակում գործել իր հիմնադրամների մասին ճշմարտությունը բարձրաձայնող ՀՀ հպարտ քաղաքացիների վրա։

Տիկի՛ն Հակոբյան, 

Վերջերս Ազատության հրապարակում մենք տեսանք առանց ֆեյք Ձեր աջակիցների իրական թիվն ու դեմքը։ Նրանք հենց ձե՛ր կողմնակիցներին էին, քանի-որ ելույթ էին ունենում հենց ձե՛ր դաշինքի դրոշի ներքո ու բեմի վրա։ Չեմ հաշվել նրանց թիվը, բայց վիզուալ նրանք ավելի քիչ էին քան ամեն երեկո այդ նույն տարածքում հեծանիվ վարող երեխաներն են լինում։ Ավելին, ձեր կողմնակիցները, մոռանալով «սեր և հանդուրժողականություն» բալլադի բառերը, հնչեցնում էին սպառնալիքներ տարբեր մարդկանց հասցեին։

Իմացեք, որ ձեր ֆեյբուքյան ֆեյքերը, ատելություն սփռող մորուքավորները վախ և հուսահատություն չեն առաջացնում, ինչպես որ Դուք եք նախատեսում։ 
Բայց Ձեր գործողություններն ու սուտը սպանում են Ձեզ հավատացած մեր քաղաքացիների վստահությունն ու մեր երկիրը կառուցելու ցանկությունը։

Դուք ավելի վատ եք վարվում, քան նախկինում բյուջեն թալանած ոճրագործները, քանզի նրանք թալանում էին հենց իրենց`գայլային դեմքով, իսկ Դուք` միանձնուհու հագուստով հավաքում եք միլիոնավոր հանգանակություններ, բայց մեր քաղաքացիներին հրաժարվում եք օգնել։

Ես դատապարտում եմ նմանատիպ ցանկացած գործողություն, անկախ դրա կատարողի անունից, աչքերի գույնից, սեռից, ազգությունից, պաշտոնից, հնչեցրած կոչերից։

Հորդորում եմ Ձեր հիմնադրամներին փոխանցված գումարները ծախսել նպատակային` հանուն մեր հանրության առողջության և կրթության։ 
Իսկ եթե դրանք ծախսվում են այլ նպատակներով, ապա եղեք անկեղծ և հանրությանը ներկայացրեք ճշմարտությունը։

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան»։

Կիսվել նյութով