Մամուլ

Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն արդեն մոտ 150 մարդու է աջակցել

Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն արդեն իսկ աջակցել է ավելի քան 150` քաղցկեղով կամ արյան հիվանդություններ ունեցող երեխայի և երիտասարդի։ Հիմնադրամը, ձգտելով ընդլայնել նվիրատվությունների ցանկը, նպատակ ունի քաղցկեղի բուժման ծառայությունները Հայաստանում դարձնել եվրոպական ստանդարտներին մոտ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե հիմնադրամի օգնությամբ քանի երեխա է օգնություն ստացել:

«Մինչ օրս 120 մլն դրամ գումար ենք հատկացրել 0-25 տարեկանների բուժման համար։ Ամեն օր մեզ դիմողների քանակն ավելանում է, և ամեն օր դիմումներ ենք ստանում։ Մենք հերթագրման խնդիր չունենք, քանի որ որևէ մեկին չենք մերժում»,– ասաց նա։

Դեմիրճյանի խոսքով` բոլոր այն երեխաների համար, որոնք համապատասխանում են իրենց պահանջներին` 0-25 տարեկան են և նրանց մոտ քաղցկեղ կամ արյան հիվանդություն է ախտորոշվել։ Հիմնադրամն ամբողջությամբ հոգում է նրանց բուժման, հետազոտման ծախսերը։

-Մենք ուզում ենք մաքսիմալ բարձրացնել ծառայությունը` ամբողջական կոմպլեքսով: Այս տարի արդեն մեծ հավանականությամբ կունենանք մանկական պալիատիվ ծառայության բաժանմունքը Արյունաբանական կենտրոնում:

Մենք այս պահին ունենք դեռ շատ նախնական նախագիծ, որում դեռ պետք է շտկումներ լինեն: Դա բավականին ծախսատար է: Արդեն նախնական հաշվարկի վրա նվիրատվություն ունենք: Սակայն դա մեզ, միգուցե, բավարար չլինի: Կարծում եմ, որ կլինեն այլ կազմակերպություններ, որոնք մեզ չեն մերժի:

Կիսվել նյութով