Մամուլ

«Անհիմն եզրակացություններ անելու փոխարեն խորհուրդ կտամ լուրջ գործով զբաղվել»․ «Աշտարակ կաթ» ընկերությունը՝ Ստյոպա Սաֆարյանին

«Անհիմն եզրակացություններ անելու փոխարեն խորհուրդ կտամ լուրջ գործով զբաղվել: Պետք չէ ՍԱՊԾ-ին ուղղորդել. ընկերության դռները բաց են որակի վերահսկողությամբ զբաղվող ցանկացած ընկերության առաջ»,-Operativ.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի գրառմանը, նշեց «Աշտարակ կաթ» ըներության որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը:

«Եթե ընկերության արտադրանքի որակի մասով կասկածներ կան, կարող են հաղորդում տալ ՍԱՊԾ կամ սեփական ուժերով նախաձեռնել և նմուշը փորձաքննության հանձնել, ոչ թե օնլայն հարթակում զբացվել ընկերության անունը սևացնելով: Մենք ամեն օր ազգաբնակչությանը մատակարարում ենք մոտավորապես 5-6 հազար հատ կաթ, ընդ որում կաթի պահպանման ժամկետը մեզ մոտ ընդամենը 4 օր է, միայն դա հիմք ընդունելով կարելի էր արտադրանքում դեղորայքի առկայությունը բացառել:

Ընկերության որակի վերահսկողության բաժինը վերազինված է բարձրակարգ սարքավորումներով և առաջատար մասնագետներով, ովքեր շատ բարձր մակարդակով վերահսկողություն են իրականացնում: ՍԱՊԾ-ն մեզ մոտ նոր է ստուգումներ անցկացրել և այդ ստուգումները պարբերական բնույթ են կրում»,- նշեց նա, հավելելով, որ սեփական հոտառությունը հիմք ընդունելն ու միայն դրա վրա հիմնվելով կաթի որակի մասին եզրակացություն անելը լուրջ չի համարում:

Հիշեցնենք,  որ քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մեղադրում էր «Աշտարակ կաթ» ընկերությանը՝ իրենց արտադրանքի մեջ, դեղորայք օգտագործելու կասկածանքով։

Կիսվել նյութով