Մամուլ

Անդրիաս Ղուկասյանը կալանքից ազատ արձակվեց

Դատարանը բավարարեց կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը և «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակեց։

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին։

Նկատենք, որ գործով տուժող է ճանաչվել 56 հոգի, որոնցից 50-ը, ըստ պաշպանական կողմի, ոստիկաններ են:

Ընդդիմադիր գործիչը մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հաշվեհարդարի։

Նյութի աղբյուրը՝ azatutyun.am

Կիսվել նյութով