ՄամուլՔաղաքականություն

Անգելա Մերկելին Բաքվից ճանապարհել են հայկական դրոշներով. (Տեսանյութ)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Բաքու կատարած այցն ավարտվեց, որի ամփոփումը Կանցլերի մամուլի ծառայության կողմից հրապարակվեց իր Ֆեյսբուքյան էջում՝ փոքրիկ տեսանյութի տեսքով:

Տեսանյութում հակիրճ ներկայացված է Մերկելի Բաքվում գտնվելու ողջ օրվա և Իլհամ Ալիևի հետ հանդիպման ակնթարթները: Տեսանյութի 1:03 րոպեին երևում է մի տեսարան, որը առաջին անգամ տեսնելիս երևի թե նկատելի չլինի, բայց երկրորդ անգամ դիտելիս, եթե լարեք ուշադրությունը՝ կնկատեք, որ դա ոչ թե Բաքվի օդանավակայան տանող ճանապարհն է, այլ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, մայթեզրին էլ՝ հայկական եռագույնը:

Հիշենցենք, որ Անգելա Մերկելի Բաքու կատարած այցից հետո, սա երկրորդ վրիպումն է, քանի որ Բաքու հասնելուն պես Մերկելն իր Ինստագրամի էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր Երևանի կենտրոնը՝ Արարատի ֆոնին, կից գրառելով՝ «Բարի լույս Ադրբեջանից»:

Կիսվել նյութով