Մամուլ

Անգամ թուրքը չի կարողացել Մանվել Գրիգորյանի մայրիկը լացացնել

Անգամ թուրքը չի կարողացել գեներալ Մանվել Գրիգորյանի մայրիկը լացացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը  հայտարարել էր, որ կա փաստաթուղթ, որտեղ նշված է՝ Մարտի 1-ից առաջ, երբ Քոչարյանը խորհրդակցություն է հրավիրել, Գրիգորյանը չի մասնակցել դրան:

«Գրիգորյանն այդ խորհրդակցությանը չի մասնակցել, քանի որ գիտեր՝ ինչ անօրինականություններ անելու մասին կարող էր խոսք գնալ: Սաֆարյանն ասում է, որ փաստաթղթում ֆիքսված է՝ Քոչարյանը Գրիգորյանի բացակայության մասին ասել է, թե՝ տեսեք, մայրիկն ինչպես եմ լացացնելու: «Մայրիկ լացացնելն» իրավական կատեգորիա չէ, անգամ թուրքը չի կարողացել նրա մայրիկը լացացնել»,-ասաց պաշտպանը:

«Թուրքը անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ, եւ թե երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, որ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի անհատականությունը նախագահները փորձել են լացացնել Մանվել Գրիգորյանի մայրիկը, բայց դա չի ստացվել»,–ասաց նա։

Կիսվել նյութով