ՄամուլՏեսանյութ

«Այ աբիժնիկ, այ թուխս». Թեժ վիճաբանություն Արևաշատ համայնքում գյուղացիների ու համայնքի ղեկավարի միջև․ Տեսանյութ

Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի բնակիչները այսօր վաղ առավոտից դուրս էին եկել բողոքի ակցիայի։ Նրանք բողոքում էին, որ այլևս չեն կարողանում դիմանալ համայնքի ՀՀԿ-ական ղեկավարին, ով 96 թվականից համայանքի ղեկավար և բացարձակ չի գործում ի շահ համայնքի։

Կառավարության փոփոխությունից հետո համայնքի բնակիչները հիշել էին իրենց համայնքի բոլոր խնդիրները: Գյուղը ջրագիծ չունի, կեղտաջուրը լցվում է  համայնքի խմելու ջրի խողովակները, երեխաները խաղալու տեղ չունեն, քանի որ 7 տարի առաջ գյուղի 50 հեկտար հողը համայնքի ղեկավարը վաճառել է «Արաքս» թռչնաֆաբրիկային։
Գյուղացիները, ովքեր ժամանակին զբաղվում էին անասնապահությամբ, այժմ իրենց անասունները արածեցնելու տեղ չունեն։ Վաճառված հողը ոչ թռչնաֆաբրիկան է մշակում, ոչ էլ թողնում են գյուղացիները մշակեն կամ իրենց անասունները արածեցնեն։ Ցանկապատով փակված է։

«Գյուղը դարձել է  գերեզմանոց, չորս կողմից փակել, վերցրել, վաճառել են։ Գերեզմանները արդեն մտել են գյուղ, ցանկապատերը քանդվել են։ Մանկապարտեզը քանդել են, ոչ մի բան չունենք։ Այլևս հնարավոր չի այսպես ապրել։ Գյուղապետը թուխսի նման նստել է ձվերի վրա, չի ուզում հեռանալ։ Թող գնա, նոր մարդ գա, մենք էլ հասկանանք՝ ինչ անենք»,- բողոքեցին արևաշատցիները։

Գյուղացիների բողոքը լսելու դուրս եկավ համայնքի տարեց ղեկավար Սուսաննա Գևորգյանը։ Սակայն գյուղացիների և համայնքի ղեկավարի միջև զրույցը չստացվեց։ Զրույցը վերաճեց վիճաբանության, անգամ քաշքշուկի ու փոխադարձ վիրավորանքների։ Գյուղապետը հայտարարեց, որ բողոքի ակցիայի դուրս եկածները իր ընտրողները չեն, նրանք բոլոր «աբիժնիկներն են»։ «Աբիժնիկ են անցած ընտրությունից, չեն կարողանում մարսել»,- ասաց համայնքի ղեկավարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով