ՄամուլՏեսանյութ

Այս օրը հիշեք, կառավարության նոր կառուցվածքը տապալվելու է. Նաիրա Զոհրաբյան

Այս օրը հիշեք, կառավարության նոր կառուցվածքը տապալվելու է. Այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ասեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես այսօր հատուկ վերցրեցի խոսքի իրավունք, որ արձանագրենք, որ սուպեր նախարարությունները միևնույն է չեն աշխատելու։

Մշակույթը միանա գիտությանը, գիտությունը՝ կրթությանը, կրթությունը՝ սպորտին, երիտասարդության և մի Բոնապարտ գտնենք, ով կկարողանա այդ ամենը քրիստոնեաբար կատարել։

Այդպես չի լինելու, կառավարության այս կառուցվածքը միանշանակ տապալվելու է։ Ես ուզում եմ այս օրը, այս ժամը հիշենք, որ հետագայում այս դահլիճում այլ մեղավորներ չփնտրենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել նյութով