Օգտակար

Հնարքներ, որոնք կօգնեն հաղթահարել ինքներդ ձեզ և կարողանալ շուտ արթնանալ ու վեր կենալ անկողնուց

Հնարքներ, որոնք կօգնեն հաղթահարել ինքներդ ձեզ և կարողանալ շուտ արթնանալ ու վեր կենալ անկողնուց։

Պատճառ գտեք

Այսինքն շուտ արթնանալու պատճառ: Դա կարող է լինել օրինակ այն միտքը, որ ուշ են քնում միայն անհաջողակները կամ որ շատ անելիքներ ունեք: Գտեք ձեր մոտիվացիան:

Մոռացեք զարթուցիչի «snooze» կոճակի մասին

Այն հստակ դրեք անհրաժեշտ ժամի վրա և վերջ: Հենց զարթուցիչը զանգի, ձեռքը չենք մեկնում դեպի «snooze» կոճակը, այլ արթնանում ենք:

Հիշեք «ևս 5 րոպե»-ի հետևանքների մասին

Այդ ևս 5 րոպեն հեշտությամբ վերածվում է 10, ապա նաև 30 րոպեի: Անկողնում մնալու ամեն ավելորդ րոպեն կարող է հանգեցնել նրան, որ կրկին քնեք:

Ամուր քուն մտեք և քնեք բավարար

Առողջ և լիարժեք քունն առույգ օրվա նախապայմանն է:

Դարձրեք ձեր ննջասենյակը հանգստի հաճելի սենյակ

Սկսած պատերի գույնից վերջացրած անկողնային սպիտակեղենի զարդանախշերով: Լավ կլինի, որ անկողինն այնպես դնեք, որ առավոտյան արևը շողա ուղիղ ձեր աչքերին. այդպես դուք հաստատ երկար չեք քնի:

Բացեք պատուհանը

Երբ քնելուց առաջ լավ օդափոխում եք սենյակը, ավելի արագ եք քնում:

Ճիշտ հագուստ քնելու համար

Հագուստը պետք է հարմար լինի և ձեզ անհանգստություն չպատճառի: Առավոտյան մինչև ականջները հասած գիշերազգեստը չի նպաստում խորը քնին:

Քնեք երջանիկ մտքերով

Չփորձեք ընկնել վատ հիշողությունների գիրկը կամ մտածել, թե ինչպես է անցնելու հաջորդ օրը:

Ընթրիքը պետք է թեթև լինի

Եվ խուսափեք քնելուց առաջ ոգելից խմիչք և կոֆեին պարունակող ըմպելիքներ խմելուց:

Քնելուց առաջ լոգանք ընդունեք

Կարող եք օգտագործել նարդոսի յուղ, որը շատ է հանգստացնում:

Աշխատեք քնել միևնույն ժամանակ

Անգամ հանգստյան օրերին:

Ամբողջովին անջատեք բոլոր լույսերը

Ավելի լավ է քնել լիակատար մթության մեջ:

Ընտրեք ճիշտ երաժշտություն զարթուցիչի համար

Այն չպետք է չափազանց մեղմ լինի, թե չէ չեք զարթնի: Բայց թող նաև շատ բարձր չլինի: Լավ կլինի նաև զարթուցիչը հեռու դնել, որպեսզի ստիպված լինեք վեր կենալ այն անջատելու համար:

Մի բաժակ ջուր

Արթնանալուց հետո լավ կլինի մի քիչ ջուր խմել: Այն կօգնի ձեր օրգանիզմին արթնանալ և դուրս կհանի գիշերվա ընթացքում կուտակված վնասակար նյութերը:

Կիսվել նյութով