Շոու-բիզնես

Այսօր հետ եմ նայում և տեսնում, որ ախտորոշումը, որը կյանքս պիտի խլեր, խլեց իմ կյանքից շատերին, ովքեր դժվարացան «առողջություն» մաղթել

Այսօր հետ եմ նայում և տեսնում, որ ախտորոշումը, որը կյանքս պիտի խլեր, խլեց իմ կյանքից շատերին, ովքեր դժվարացան «առողջություն» մաղթել։ Լրագրող Անի Քոչարը հուզիչ գրառում է կատարել։

«Մեկ տարի անցավ. մեկ տարի, որը մի ողջ դար թվաց: 2018-ի մայիսի 25-ին էր, որ լսեցի.
– Ցավում ենք, բայց դուք արյան քաղցկեղ ունեք:

Լսածիդ անմիջապես չես հավատում. չի կարող պատահել, գրողը տանի, այդ ինչպե՞ս: Շոկին հաջորդում է ըմբոստությունդ, պայքարելու ձգտումդ, հետո բուժումները լրիվ թուլացնում են ու տկար մարմնիդ պատում է դեպրեսիան և ընկճախտից դուրս գալու և այդ կատաղի պայքարում հաղթելու միակ փրկությունը Տերն է:

Այսօր, երբ ամեն բան անցյալում է, հետ եմ նայում և տեսնում, որ այդ ախտորոշումը, որը կյանքս պիտի խլեր, իրականում խլեց իմ կյանքից շատերին, ովքեր անգամ դժվարացան մի «առողջություն» մաղթել:

Բայց նաև հայտնվեցին բազում մարդիկ, ովքեր ինձ անձամբ ծանոթ անգամ չլինելով շտապեցին օգնության ու քաջալերման և այս գրառումը երախտիքի խոսք է բոլոր նրանց, ովքեր կողքիս էին, ովքեր, թեկուզ հեռավորության վրա փորձեցին սիրտ տալ ու ձեռք բռնել: Շնորհակալ եմ բոլորիդ, Տերը թող լիուլի ձեզ շնորհի և, ամենակարևորը, առողջություն պարգևի:

Պայքարի, կյանքի ու մահվան այս կռվի մեկ տարին ինձ համար մեծ դաս էր, որն այլևս մի նոր Անիի կերտման պատճառն է: Այսօր ես ինձ էլ ավելի լավ եմ ճանաչում` իմ ուժն ու հավատքիս զորությունը, կողքիս կանգնած մարդկանց, ընկերներին և չընկերներին, բոլորիիին: Քաղցկեղը մի յուրօրինակ դետեկտոր հանդիսացավ:

Հ.Գ. Փառք Տիրոջ, որ այսօր բժշկված վերադարձել եմ իմ բնականոն կյանքին և մեկ շաբաթ է, ինչ նաև աշխատանքին»:

Կիսվել նյութով