Մամուլ

«Այսօր հետաքրքիր իրավիճակ տեղի ունեցավ հետս. ուզում էի հետ կանչեմ ասեմ խնդրում եմ արձանագրեք գնամ հանգիստ»․ Գարիկ Գալիկյան

«Այսօր հետաքրքիր իրավիճակ տեղի ունեցավ հետս։

Հրազդան քաղաքից գալիս էի Երևան, արագությունս բարձր էր սահմանվածից, ոչ շատ, բայց գերազանցել էի։ Պետավտոտեսուչը կանգնեցրեց, դե պարզ էր, մոտեցավ չափից ավել կուլտուրական ներկայացավ, հայտնեց թե ինչի համար է կանգնեցրել և պահանջեց փաստաթղթերը, նաեց այնուհետ հայտնեց, որ հաշվի առնելով, որ արագությունը շատ չեմ գերազանցել և իրավախախտումը նվազ նշանակություն ունի արձանագրություն չի կազմվի և կբավարարվեն միայն նախազգուշացումով, և խնդրեց, որ պահպանեմ ճանապարհային երթևեկության կանոնները ու բարի ճանապարհ մաղթելով հեռացավ։

Մի պահ քարացել էի նաև անկեղծ անհարմար զգացի, ուզում էի հետ կանչեմ ասեմ խնդրում եմ արձանագրեք գնամ հանգիստ։

Այնուհետ հանգիստ՝ սահմանված արագեւթյամբ հասա Երևան ու հաստատ կաշխատեմ էլ երբեք խախտում չանել ինչքան էլ շտապելիս լինեմ։ Ասածս հետևյալն է, որ երբեմն ներողամիտ լինելը ավելի մեծ ազդեցություն է ունենում քան պատասխանատվության ենթարկելը»։

Կիսվել նյութով