Ժամանց

Այսօր գերբեռնված ավտոբուսով աշխատանքից գնում էի տուն. Ավտոբուսի մեջ ինչ-որ մեկը գրպանս երկտող էր գցել

Այսօր գերբեռնված ավտոբուսով աշխատանքից գնում էի տուն: Հասնելուն պես գրպանումս հայտնաբերեցի  մի երկտող:

Փոքրիկ  թղթի վրա խնամքով գրված էր հեռախոսահամար և ընդամենը մի նախադասություն. «Զանգահարիր ինձ, չես փոշմանի»:

Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ: «Հավանաբար մի ցնցող շիկահեր է ցանկանում ինձ հետ սիրախաղ անել». – մտածեցի ես: Քիչ անց, շոկից դուրս գալով, հավաքեցի ինձ և զանգահարեցի տվյալ համարով:

Լսափողի միջից լսվեց կանացի մեղմ ձայն:

-Բարի օր, ավելորդ քաշի դեմ պայքարող կլինիկայից է…

Ինչ խոսք, ինձ դեռ ոչ ոք այսպես չեր հիմարացրել…

Այսօր գերբեռնված ավտոբուսով
Կիսվել նյութով