Շոու-բիզնես

«Այո՛, ես կնամոլ եմ». ինչպիսի կանանց է սիրում դերասան Վահե Զիրոյանն ու ինչը կարող է հիասթափեցնել նրան կնոջ մեջ

ShowBiz.am-ը զրուցել է դերասան Վահե Զիրոյանի հետ, ով անկեղծորեն խոստովանել է, թե ինչ տեսակ կանանց է նա սիրում, ինչին է առավել ուշադրություն դարձնում և ինչից կարող է հիասթափվել նա: Դերասանը նաև խոստովանեց, որ իրեն կնամոլ է համարում: Զրույցի ընթացքում Վահեն պատմեց իր առաջին սիրո և խենթ արարքի մասին:

-Կհիշե՞ք Ձեր առաջին սերը, ինչպիսի՞ն էր նա և ի՞նչ խենթություն եք արել միասին:

-Հիշում եմ իմ առաջին սերն, այո՛, բայց անուն չեմ տա: Մի հրաշալի անձնավորություն էր նա: Խենթություն կարող եմ համարել այն, որ միասին վազել ենք անձրևի տակ:

-Սիրո մեջ ունեցե՞լ եք հիասթափություններ:

-Հիասթափություններ, այո՛, ունեցել եմ, բայց կարողացել եմ առաջ անցնել:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որ միանգամից գրավի Ձեզ առաջին իսկ հայացքից:

-Կոկիկ. առաջնային ուշադրություն եմ դարձնում կոկիկությանը: Ինչպես նաև՝ սևահեր, բարձրահասակ, նիհար և չշպարված:

-Կանացիության վառ օրինակ ու՞մ եք համարում:

-Բնականաբար, համարում եմ մայրիկիս. այդպիսին եմ պատկերացնում իմ կեսին:

-Աղջկա խնամվածության ո՞ր կետերին եք ուշադրություն դարձնում:

-Կարևորում եմ քիչ շպարը, օծանելիքը, հագուստն ու կոշիկները. այն ամենն, ինչը միանգամից տեսանելի է:

-Դուք Ձեզ կնամոլ համարու՞մ եք:

-Այո՛, ես կնամոլ եմ. այն կարծիքին եմ՝ եթե առողջ տղամարդ, ապա, կնամոլ. ինչու՞ ոչ:

-Ի՞նչը կհիասթափեցնի ու անմիջապես կվանի Ձեզ կնոջից:

-Կվանի տգեղ խոսելը. ինչքան էլ գեղեցիկ լինի, եթե գեղեցիկ չխոսի, ինձ կվանի. չեմ ընդունում դա:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է տղամարդկանց և կանանց իդեալական տարիքն ամուսնության համար:

-Տղամարդկանց համար՝ 28-30 տարեկան ընկած ժամանակահատվածը, իսկ կանանց համար իդեալական տարբերակ եմ համարում 25-28 տարեկանը:

Աղբյուր՝ showbiz.am

Կիսվել նյութով