Մամուլ

Այդ ամենով մեր ընտանիքին ապահովել է ամուսնուս հայրը, ով արդեն 20 տարուց ավել հաջողած գործարար է․ դատավորի կնոջ գրառումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի կինը՝ Մադլեն Պապոյանը, անդրադարձել է այսօր տարածված լուրերին:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ամուսնուս՝ Մխիթար Պապոյանի անվան հետ կապված տարածվող ցանկացած տեղեկատվություն ՀԵՐՅՈՒՐԱՆՔ Է։

Դատավորի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ բացեք, տեսեք, թե երբվանից է ապահովված և՛բնակարանով, և՛ այլ գույքով։

Առավել հետաքրքրասերներին տեղեկացնեմ, որ այդ ամենով մեր ընտանիքին ապահովել է ամուսնուս հայրը, ով արդեն 20 տարուց ավել հաջողած գործարար է Ռուսաստանի Դաշնությունում։

Այդ ամենից հետո Պապոյանին ոչինչ չի մնացել, քան անմնացորդ ծառայել իր հայրենիքին։ Չհամարձակվե՛ք ձեր կեղտոտ գրառումներով արատավորեք նրա անունը։ Բոլորդ պատասխան եք տալու զրպարտության համար։

Կիսվել նյութով