Շոու-բիզնես

«Ամուսնական կյանք կառուցելը շատ բարդ է»․ Մարիամ Ալեքսանյանը՝ իր և Գոռի հարսանիքի ու որևէ մեկի օգնությանը չդիմելու մասին (ֆոտո)

«Ամուսնական կյանք կառուցելը շատ բարդ է»։ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը և դերասան Գոռ Համբարձումյանը հանդիպում են 2018 թվականի հունվարի 22-ից։ Վերջիններիս համար այդ թիվն այնքան խորհրդանշական է, որ Գոռը Մարիամին ամուսնության առաջարկ արեց դերասանուհու 22-րդ տարեդարձի օրը։ Զույգն արդեն մտածում է հարսանիքի մասին։

Tert.am Life-ը Մարիամի հետ զրուցել է ամուսնական կյանքի հետ կապված պատկերացումների, իրենց համար խորհրդանշական թվի և ամուսնությունից հետո ամեն ինչ ինքնուրույն անելու սկզբունքի մասին։

Դերասանուհու խոսքով՝ իրենք մտածում են հարսանիքի մասին, սական դեռ ավելի լուրջ ու գործնական քայլեր անել չեն ցանկանում։ Մարիամը շեշտեց, որ իրենք ցանկանում են ամեն ինչ ինքնուրույն անել, ինչի համար մի փոքր ժամանակ է պետք։

Մարիամ ալեքսանյան

«Ամուսնական կյանք կառուցելը շատ բարդ է, հատկապես այն երիտասարդների համար, որոնք իրենց կյանքը զրոյից ինքնուրույն են դասավորում։ Բնակարան, լավ աշխատանք ունենալուն մենք ինքնուրույն ենք հասնում, մեզնից ոչ ոք որևէ մեկից օգնություն չի ուզում, ոչ ես իմ ծնողներից, ոչ Գոռը՝ իր։ Մենք միշտ էլ ասում ենք, որ ինքնուրույն ենք ամեն ինչ անելու, որևէ մեկը չպետք է խառնվի դրան՝ սկսած կահույք գնելուց։ Մեզ պետք է մի աստիճան բարձրանալ, հիմա մենք այդ աստիճանը բարձրանալու փուլում ենք»,- ասաց երիտասարդ դերասանուհին։

Մարիամը վստահ է, տարվա որ ամսին էլ ամուսնանան, օրը հստակ է՝ 22։ Դերասանուհին ոչ միայն հետաքրքիր հիշողություններ ունի այս թվի հետ կապված, այլև իր և Գոռի կյանքում այն համարում է յուրահատուկ ազդեցություն ունեցող թիվ։

մարիամ գոռ

«Հետաքրքիրն այն է, որ իմ սիրելի թիվը 4-ն է, 2 թիվն առհասարակ չեմ սիրել, բայց երբ 22-ը դարձավ իմ և Գոռի թիվը, այն արդեն ամենագեղեցիկն է ինձ համար։ 22-ը մեր կյանքում շատ-շատ փոփոխություններ է բերել, անհամբերությամբ ենք սպասում այդ օրվան։ Չի եղել ամիս, երբ մենք այդ օրն անտեսենք, անգամ այն ժամանակ, երբ սարսափելի վեճեր ենք ունեցել, շաբաթներով չենք խոսել։ Անկախ թեժ վերճերից, միևնույն է, գիտենք, երբ գա այդ օրը, հաշտվելու ենք»,- ասաց Մարիամը։

Զույգն այս անգամ այլ կարգավիճակով է դիմավորել խորհրդանշական օրը, բայց Գոռը երկրում չի եղել, ինչից սիրելին փոքր-ինչ տխրել էր: Չնայած դրանք՝ նրանք կարողացել են անակնկալներ մատուցել իրար։  

Մարիամ ալեքսանյան

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով