Շոու-բիզնես

Ամուսինս ինձնից փոքր է 5 տարով, բայց դա մեզ ամենևին չի խանգարում. Անի Բայաթյան

Ամուսինս ինձնից փոքր է 5 տարով, բայց դա մեզ ամենևին չի խանգարում. Անի Բայաթյան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանն է, որը հեռուստադիտողներին առավել հայտնի է «Վերվարածները» հեռուստասերիալից: Մենք խոսել ենք դերասանուհու ներկայիս անելիքների, դուստրերի, ամուսնու հետ տարիքային տարբերության եւ այլ թեմաների շուրջ: Անին բացատրել է, թե ինչու ներգրավված չէր «Անուղղելիները» սերիալում, պատմել է ամուսնու մասնագիտության մասին:

Դերասանուհին անդրադարձել է նաեւ երկրում հայտարարված արտակարգ դրությանը՝ նշելով, թե ինչով է այս ընթացքում ինքը զբաղվում:

-Անի՛, հեռուստատեսային վերջին նախագիծը, որտեղ ընդգրկված էիք, «Փոխնակ մայրը» հետուստասերիալն էր: Ինչու՞ «Անուղղելիներում» Ձեզ չտեսանք՝ չհրավիրեցի՞ն, թե՞ գուցե Դուք հրաժարվեցիք նկարահանվել:

-«Վերվարածներ»-ում իմ մարմնավորած կերպարը «Անուղղելիներում» չկար, ուստի առաջարկ չեմ ստացել, չեմ էլ հետաքրքրվել, թե ինչու իմ կերպարը սերիալում չկար: Փոխարենը արդեն 20 տարի է՝ աշխատում եմ թատրոնում, մշտապես համատեղել եմ բեմական եւ էկրանային գործունեությունս: Պատանի հանդիսատեսի թատրոնն իմ տունն է, այնտեղ ես հաստիքային դերասանուհի եմ:

-Երկու դուստր ունեք՝ մեկը՝ առաջին, մյուսը՝ երկրորդ ամուսնությունից. մի փոքր կպատմե՞ք նրանց մասին, քանի՞ տարեկան են:

-Մեծ դուստրս արդեն 15 տարեկան է, իսկ փոքրիկս շուտով 4 տարեկան կդառնա:

-Ի դեպ, սոցցանցերում շատ քննարկվեց Ձեր երկրորդ ամուսնու տարիքը, այն, որ նա Ձեզնից տարիքով փոքր է: Ի վերջո, որքա՞ն է Ձեր տարիքային տարբերությունը, այդ հանգամանքը Ձեր հարաբերություններում երբեւէ խոչընդոտ հանդիսացե՞լ է:

-Նախ ասեմ, որ ես ու ամուսինս նույն՝ 1980-ականների սերնդից ենք, ես նրանից մեծ չեմ այնքան, որքան, ասենք, Պուգաչովան Գալկինից, այնպես որ, չարժե այդքան քննարկել այդ հարցը: Ամուսինս ինձնից 5 տարով է փոքր, մենք միմյանց հիանալի հասկանում ենք:

-Ձեր ամուսինը Ձեր ոլորտու՞մ է աշխատում, թե՞ կապ չունի Ձեր ասպարեզի հետ:

-Ամուսինս բեմանկարիչ է, երկար տարիներ աշխատել է Գյումրու դրամատիկական, Պատանի հանդիսատեսի թատրոններում: Նրա հայրը եւս բեմանկարիչ է, այնպես որ, սերը դեպի թատրոնը անցել է իր հայրիկից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով