Ազատ խոսքՄամուլ

Ամոթալի եղել է և շարունակում է ամոթալի մնալ նման ճանապարհներ ունենալը

Ամոթալի եղել է և շարունակում է ամոթալի մնալ նման ճանապարհներ ունենալը։ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հյուսիս-հարավը չգիտեմ, ճանապարհաշինական բարեփոխումները չգիտեմ, բայց մի բան միանշանակ է. Երևան-Կապան ավտոմայրուղին, հատկապես Սյունիքի մարզի դարպասներից հետո, մեղմ ասած անմխիթար վիճակում է։

Հենց սկզբում «ողջունում են» վաղուց քայքայված և տարիների չարչարանքները հաղթահարած փոսերը և ազդարարում առաջիկա քարուքանդ ճանապարհի մասին։

Հ.Գ. Տրանսպորտի նախարարին ասեք, թող նախկին նախարարներին հրավիրի, իրար հետ այս ճանապարհով անցնեն, հասկանալու և գնահատելու իրենց բոլորի համատեղ աշխատանքի արդյունքը»։

Կիսվել նյութով