ԱշխարհԺամանցՏեսանյութ

ԱՄՆ-ում հաղորդավարուհին ուղիղ եթերում հայտնվել է մեջքին կապած քնած երեխայի հետ (տեսանյութ)

ԱՄՆ-ում հաղորդավարուհին ուղիղ եթերում հայտնվել է մեջքին կապած քնած երեխայի հետ

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում (Մինեսոտա նահանգ) եղանակի տեսության հաղորդավարուհի Սյուզի Մարթինն ուղիղ եթերում հայտնվել է քնած երեխայի հետ, որին կապել էր մեջքին:

Ինչպես գրում է praedictix.com-ը, հաղորդավարուհին, որը Praedictix ընկերության օդերևութաբանության հարցերով տնօրենն է, իր քայլը մեկնաբանել է երեխաների տեղափոխման սիրելի մեթոդը հանրայնացնելու ցանկությամբ:

Նրան դուր է գալիս երկու տարեկան որդուն տեղափոխել մեջքին կապած:

Նրա խոսքով՝ հատուկ լանջագոտին նրա համար իրական փրկություն է դարձել կենցաղում և հատկապես շատ է օգնել որդուն նոր ծնված ժամանակ խնամելիս:

Եթերից հետո բուռն քննարկումներ են ծավալվել սոցցանցերում, իսկ տեսանյութը շուրջ 2 միլիոն դիտում է ունեցել:

Կիսվել նյութով