Ժամանց

Սոցիոլոգները պարզել են, որ կանանց 1/3-ը տղամարդկանց հետ ժամադրության է գնում հանուն անվճար ընթրելու հնարավորության

Սոցիոլոգները պարզել են, որ կանանց 1/3-ը տղամարդկանց հետ ժամադրության է գնում հանուն անվճար ընթրելու հնարավորության

ԱՄՆ Azusa Pacific համալսարանի սոցիոլոգները պարզել են, որ կանանց մեկ երրորդը տղամարդու հետ հանդիպման է գնում ոչ թե հանուն հարաբերությունների, այլ անվճար ճաշելու կամ ընթրելու հնարավորության:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Social Psychological and Personality Science ամսագրում:

Գիտնականների կազմակերպած հարցմանը մասնակցել է գեղեցիկ սեռի՝ սոցկայքերում գրանցված շուրջ 800 ներկայացուցիչ:

Սոցիոլոգները կազմել են երիտասարդ կանանց հոգեբանական պատկերը և ստուգել, թե ինչպես են նրանք վերաբերում ժամադրություններին:

Պարզվել է, որ հարցման մասնակիցների 33%-ը կյանքում առնվազն մեկ անգամ ռոմանտիկ ժամադրության է գնացել հանուն անվճար սնվելու:

Բացի այդ՝ ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նման միջոցների դիմող կանայք մի շարք բացասական հատկանիշներ ունեն, մասնավորապես՝ նրանք հաճախ տառապում են նարցիսիզմով, մաքիավելիզմով և հոգեկան խանգարումներով, առանձնանում են էմպատիայի ցածր մակարդակով, միևնույն ժամանակ նրանք կողմ են սեռային դերերի մասին ավանդական պատկերացումներին:

Սոցիոլոգները նշել են, որ ճիշտ նույն կերպ իրենց կարող են դրսևորել նաև տղամարդիկ, սակայն նրանց մասով այդպիսի հետազոտություն դեռևս չի իրականացվել: Գիտնականները մտադիր են մոտ ապագայում լրացնել այդ բացը:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով