Մշակույթ

«Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ»․ Ավետիք Իսահակյան

«Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ»․ Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան այն հանճարեղ գրողն է, ում ստեղծագործություններն ամեն անգամ կարդալիս մի նոր բան ես կարող բացահայտել, մի նոր միտք, որը կստիպի վերանայել կյանքդ։

Ավետիք Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», – սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։

Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում

Ավետիք Իսահակյանը հավերժ կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներով՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում հանճարեղ գրող Ավետիք Իսահակյանի ցիտատներից մի քանիսը։

1. Եվ ի՞նչ է փառքը. Այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների  տակ ճզմելու համար քեզ վար կնետեն:

2. Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:

3. Թռչունը վանդակում միայն երջանկությունից չէ, որ երգում է: Գուցե դա բնավ էլ երգ չի՞:

4. Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը թևերով:

5. Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։

6. Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրականություն, երբեք չի կորչի։

7. Թե հավերժական սեր լիներ, սիրո մեղրամիս չէր լինի։

8. Կանանց խոսել սովորեցնելու համար հազար հնարքներ կան, լռեցնելու համար ոչ մեկը:

9. Մի՛ լինիր կյանքում մեծ ծանրություն, աշխատի՛ր լինել ծանր մեծություն։

10. Վրեժը քաղցր բան է. թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն։

Կիսվել նյութով