Ժամանց

Աղջիկները թող հեռախոսով խոսելիս, ականջակալներով չքայլեն դրսում ու չանցնեն վտանգավոր փողոցներ. Սարգիս Բազինյան

Աղջիկները թող հեռախոսով խոսելիս, ականջակալներով չքայլեն դրսում ու չանցնեն վտանգավոր փողոցներ. Սարգիս Բազինյան

Աղջիկները թող հեռախոսով խոսելիս, ականջակալներով չքայլեն դրսում ու չանցնեն վտանգավոր փողոցներ. Ֆիզիկական ու կամքի մեծ ուժ, վախի մասին մոռանալու և նպատակի հետևից վազելու մեծ կամք, անհաղթահարելի թվացող փորձություններ հաղթահարելու անթիվ իրավիճակներ ու անհնարինը հնարավոր դարձնելու իրականություն. ահա այն բնորոշ հատկանիշները, որ կարող ենք տալ Սարգիս Բազինյանին:

Երիտասարդ, ով սովորեցնում է իրականում ամենակարևորն ու օգտակարը, այն ամենն, ինչ պետք է իմանա մեզանից յուրաքանչյուրը: Սարգիսը, շատ անգամ վտանգի ենթարկելով հենց իր կյանքը, դիմում է այնպիսի քայլերի, որոնցից շատերը հաստատ կհրաժարվեն:

Իսկ նրա իրականացրած յուրաքանչյուր հետաքրքիր փորձության, դրանց հաղթահարման տարբերակների, մեր կյանքին վտանգ սպառնացող յուրաքանչյուր իրավիճակի մասին ճիշտ ու իրազեկ կարող ենք լինել՝ հետևելուվ «Եղիր պատրաստ Սարգիս Բազինյանի հետ» հաղորդաշարին:

Սարգիսը սպորտով սկսել է զբաղվել, երբ դեռ 4-5 տարեկան էր: Սկսելով մարմնամարզությունից, հարվածային սպորտաձևից՝ հասել է մինչև Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոնի կոչման: Բարձրագույն ուսումը ստացել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, նաև՝ անվտանգության ոլորտին վերաբերող բազմաթիվ որակավորումներ ունի:

Սարգիսն ու իր թիմը փորձում է շատ պատանիների, երիտասարդների օգտակար լինել, սովորեցնել պատրաստակամ լինել և տեղեկացված: 2018 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամսիներին նրանք շրջել են Հայաստանի մարզերով և տարբեր դպրոցներում դասավանդումներ արել: Բացի սա, նրանք  մինչ այսօր օգնում են նաև բանակին՝ տարբեր զորամասերում և սպայական կազմում անցկացնելով սեմինարներ, դասեր և այլն:

Սարգիս Բազինյան

Մի քանի կարևոր կետ, որ անհրաժեշտ ու ցանկալի է՝ բոլորը միշտ հիշեն ու պահպանեն, հաստատ բոլորին կհետաքրքրի, և մենք խնդրեցինք, որ Սարգիսն իր խորհուրդները տա. «Առաջնային կարևոր կետը ընկալումն է իրականության հանդեպ. երբեք չպետք է մտածել, որ քեզ հետ չի կարող նման բան պատահել, քանզի բոլորիս հետ էլ հնարավոր է լինի ամենաանկախատեսելին ու ամենաանսպասելին: 2-րդ կարևոր կետը հատկապես աղջիկներին եմ խորհուրդ տալիս, որ հեռախոսով խոսելիս կամ ականջակալներով չքայլեն դրսում ու չանցնեն վտանգավոր փողոցներ»:

Զրույցի վերջում Սարգիսից հետաքրքրվեցին՝ արդյոք իրականում ինքը հոգեպես նույնքան ուժեղ ու տոկուն է, որքան ֆիզիկապես. «Ես վստահ կարող եմ ասել, որ հոգեպես ավելի ուժեղ եմ, քան ֆիզիկապես: եթե տարիների ընթացքում ֆիզիկական ուժը քչանում է ու պակասում, ապա հոգևորը հակառակն է՝ տարիների, կյանքի ու ունեցած փորձի արդյունքում ուժեղանում է հոգևոր աշխարհն ու ինքնավստահությունը:

Սարգիս Բազինյան

Առանց հոգեբանական պատրաստվածության և առանց այն աշխատանքի, որը տարել են ինձ վրա իմ ծնողները, ես չէի լինի այնպիսին, ինչպիսին այսօր եմ: Եվ, միանշանակ, ես Սարգիս Բազինյանին  համարում եմ  շատ պատրաստված ու կայուն տղամարդ և հոգեպես շատ ավելի ուժեղ, քան ֆիզիկապես»:

Աղբյուր՝ showbiz.am

Կիսվել նյութով