ԱշխարհԺամանց

Աղջիկը ավտովթարից հետո ողջ մնաց․ ուշքի գալով՝ ձեռքը տարավ շորի տակ և հասկացավ, որ այդ փոքրիկ իրի շնորհիվ է ողջ մնացել

Աղջիկը ավտովթարից հետո ողջ մնաց․ ուշքի գալով՝ ձեռքը տարավ շորի տակ և հասկացավ, որ այդ փոքրիկ իրի շնորհիվ է ողջ մնացել

Այս պատմությունը պատմում եմ մեծ համոզմամբ, որ այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ՝ համըկնկում չէր, այլ իմ ասածների ճշմարտացիության ապացույցը։

Մոտ մեկ տարի առաջ էր․ Արցախից Հայաստան վերադառնալիս, երբ արդեն բավականին մթնել էր, մեքենայի ուղևորները ակտիվ օրվանից հետո հոգնած էին ու փորձում էին քնել։ Վարորդից բացի, արդուն էինք մնացել ես և իմ կողքի աղջիկն, ում հետ այդ օրն էիք ծանոթացել և նստած էինք ամենաետևում։

Երկու աղջիկներով ակտիվ զրույցի էինք բռնվել և այդ զրույցի ընթացքում գրեթե թեմա չմնաց, որ չանրադառնաինք։

Զրույցը եկավ-եկավ, հասավ մեր կրոնին՝ Քրիստոնեությանը։ Հարցին, թե հավատում եմ ես Աստծո գոյությանը, թե ոչ, իմ պատասխաններ՝ «իհարկե ԱՅՈ» և պատասխանս հիմնավորեցի․

«Ամեն անգամ, երբ ես իսկապես օգնության կարիք եմ զգում, հայտնվում են անելանելի դրության մեջ՝ Աստծուց օգնություն եմ խնդրում, որ ինձ ուժ տա՝ դիմանալու, օգնի սթափ լինեմ, որ հասկանամ անելիքներս և Նա ինձ երբեք մենակ չի թողել, ես ամեն վայրկյան զգում եմ Աստծո ձեռքն ինձ վրա»։

Սա ասելով, ես հանեցի իմ խաչը, որը միշտ կրում եմ, բայց շորիս տակ եմ պահում ու պատմեցի, որ սա ինձ իմ սիրելին է նվիրել։ Այն ոսկյա չէ, այլ արծաթյա և եկեղեցում օրհնված է ու ինձ այն կրելիս ավելի վստահ եմ զգում։

Աղջիկն՝ ով տվել էր ինձ այդ հարցը, գլխով դրական շարժումներով համաձայնվում էր իմ ամեն բառի հետ, իսկ երբ հերթն հասավ իր տեսակետին, նա ևս վստահաբար ասեց, որ անխոս հավատում է Աստծո գոյությանը, որ ինքն Աստծո կամքով է այսքան հաջողության հասել և հավելեց, որ շատ է նեղվում, երբ մարդիկ սկսում են անհավատ վերաբերմունք ցույց տալ մեր կրոնի հանդեպ, կամ հաճախ ասում են «որ Աստված լիներ, էսպես կլիներ, էնպես կլիներ․․․»։

Միասին համակարծիք լինելով այդ հարցի շուրջ մի պահ լռեցինք երկուսս էլ և խորասուզվեցինք մտքերի մեջ(վստահ եմ, որ նա էլ էր քիչ առաջվա քննարկած թեմայի մասին մտածում)։

Մեկել հանկարծ կատարվեց անսպասելին․․․ Որտեղից որտեց, այդ մութ փողոցով ընթանալիս, մի մեքենա չգիտեմ ինչպես հայտնվեց ուղիղ մեր մեքենայի դիմաց։ Այնպիսի տպավորություն էր, որ այդ մեքենան ոչ թե պահի տակ որոշեց դուրս գալ մեր դիմաց, այլ նրան շպրտեցին մեր մեքենայի վրա, կարծես միտումնավոր լիներ դա։ Քանի որ մեր վարորդը երիտասարդ, բայց իր գործի վարպետն է, կարողացավ կայծակնային արագությամբ մեքենան փախցնել ու արգելակել։

Մի պահ բոլորիս բերանը չորացավ, չէինք խոսում ոչ մի բառ, ուզում էինք հասկանալ, թե ի՞նչ կատարվեց։ Այդ պահին ես մեխանիկորեն ձեռքս տարա խաչիս, և ինչ․․․ խաչս չկա․ շղթան կա, խաչն ու շղթան իրար միացնող օղը կա, բայց խաչը չկա։

Մոտս խառնաշփոթ սկսվեց։ Բոլորն իրար են շնորհավորում, որ ողջ են մնացել, իսկ ես իմ խաչն եմ փնտրում, չկա ու չկա։ Հանկարծ մտքովս անցավ, որ շորիս մեջ փնտրեմ, հնարավոր է պոկվել ու ընկել է շորիս մեջ։ Ես ճիշտ էի կռահել․ խաչը գտա շորիս մեջ՝ ջարդված վիճակում։

Սարսուռ անցավ մարմնովս, որ խաչս ընդամենը րոպեներ առաջ շղթայից կախված էր, իսկ հիմա առանց որևէ հարված ստանալու, առանց քաշքշելու ջարդվել ու ընկել է շորիս մեջ։ Ինչու՞ հենց հիմա, ինչու՞ հենց Աստծո մասին խոսելիս եղավ այս դեպքն ու իմ խաչը ջարդվեց։

Որորվհոտև Աստված լսեց մեր խոսակցությունն ու ապացուցեց, որ մենք՝ քանի դեռ անկասկած հավատում ենք իրեն, նա միշտ մեզ պաշտպանելու է փորձություններից ու մենակ չի թողնելու։ Այս դեպքն էլ պատահական չեղավ։ Այն տեղի ունեցավ հենց Աստծո մասին խոսելիս և իմ խաչն իր վրա վերցնելով հարվածը՝ որը մեզ համար էր նախատեսված, ջարդվեց՝ փրկելով բոլորիս կյանքը։

Խաչը, որը ինձ իմ սիրելին էր նվիրել, այդ դեպքից հետո նորոգել տվեցի և այն հիմա իր նախկին շքեղությամբ ու զորությամբ իմ վզից կախված է ու շարունակում է պաշտպանել ինձ Աստծո զորությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։

Կիսվել նյութով