Ժամանց

Այսօր աղի բլիթ ուտելու օրն է

Այսօր աղի բլիթ ուտելու օրն է

Ինչպես ցանկացած տոն, Սուրբ Սարգսի տոնը ևս հիմքում ունի նախաքրիստոնեական, նախաիսլամական շերտեր, և մշակութային ժառանգումը պետք է հստակորեն տեսնել:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նշեց, որ պետք չէ անպայմանորեն մտածել, թե այդ տոնին պետք է քրիստոնեական քղամիդ հագցնել, դա պետք է ընդունել այնպես, ինչպես կա:

«Ընդհանրապես, աշխարհի շատ ժողովուրդների մշակութային համակարգերում տեսնում ենք երևույթներ, որոնք արմատներով գնում են դարերի խորքը:

Ամենասիրված տոներից էր և է, եթե անգամ խորհրդային շրջանում հասկանալիորեն դա չէինք նշում:

Բացի այն, որ տոնը նվիրված է քաջարի մի զորականի, նաև առնչվում է քրիստոնեական հավատքին, պատահական չէ, որ նշվում է Զատկից ինը շաբաթ առաջ»,- ասաց նա:

Ազգագրագետը նշեց, որ Սուրբ Սարգիսը հայ չէ, հույն է, սակայն հայերս, բավական սիրով ծանոթանալով, ընդունել ենք նրա գործունեությունը:

Տոնը նշվում էր շաբաթ օրը, տոնից առաջ հավատացյալները նախապատրաստվել են դրան՝ ֆիզիկապես ու հոգեպես, նախորդող հինգ օրերին՝ հունվարի 18-ից փետրվարի 23-ը մարդիկ պաս են պահել:

axi blit

Այդ օրերին նաև բացառում էին ամեն տեսակի մեղքը՝ բամբասանքը, զազրախոսությունը, սա ևս մարդու հոգեկանը բարձրացնելու, ներդաշնակության հասնելու ճանապարհ էր:

Տոնի նախօրյակին աղի բլիթ էին թխել, միտքը հետևյալն է՝ երազում պիտի տեսնեին իրենց ասպետին:

«Հիմա իմպրովիզներ կան, ասում են՝ պետք է այրի կինը թխի: Ավանդաբար նման բան չի եղել:

Ինչպես հարսանեկան, այնպես էլ կարևորագույն արարողությունների ժամանակ այդ գործը տրվում էր նրան, ով երջանիկ կնոջ համարում ուներ:

Աղի բլիթը հիմնականում տան մեծ տիկինն էր թխում, ուրբաթ երեկոյան մամիկները՝ տանտիրուհիները, սկուտեղի մեջ շաղախում էին փոխինդը:

Դրա կիրառությունը նախորդ օրերի ընթացքում բացառվում էր, պատահաբար չէ, որ ասում էին խաշիլի պաս, պասը բացվում էր հենց փոխինդով»,- ասաց նա:

Կիսվել նյութով