Օգտակար

Որ հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ սուրճ խմել

Որ հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ սուրճ խմել

Բոլորս էլ սուրճի սիրահար ենք: Ըստ վիճակագրության, հասուն մարդկանց 60%-ը խմում է սուրճ՝ միջինում օրեկան մեկ անգամ։ Սակայն կան մարդիկ ովքեր մտածում են, որ սուրճը շատ վտանգավոր է առողջության համար, չմտածելով սուրճի դրական ազդեցություննրի մասին մեր օրգանիզմի վրա։

Բնականաբար խորհուրդ չի տրվում խմել չափից շատ, սակայն անհրաժեշտ նաև իմանալ, նրա օգտակարության մասին:

Գոյություն ունեն 5 հիվանդություններ, որոնց դեպքում, ըստ գիտնականների պնդման, օգտակար է սուրճ խմել։

Լյարդի քաղցկեղ Ցանկացած դեպքում հույս ունենալ, որ դուք կբուժվեք միայն սուրճի շնորհիվ, չի կարելի մտածել։ Սակայն եթե խմեք օրեկան 2 բաժակ սուրճ, ապա դա թույլ կտա նվազացնել զիռոզի զարգացման հավանականությունը 44%-ով։

2-րդ աստիճանի դիաբետ – Այս հիվանդությունը համարվում է շատ լուրջ հիվանդություն։ Մարդը պետք է դիմի որակավորված բժշկի օգնությանը այս դեպքում։

Սակայն պարզվել է, որ սուրճը այդքան էլ վատ միջոց չէ այդ հիվանդության դեմ պայքարելու համար։

Մեծամասամբ մարդիկ մտածում են, որ կոֆեինն է պայքարում այս խնդրի դեմ, բայց դա այդպես չէ։ Իրականում ամբողջ գործը անում է հենց սուրճը։

Սրտի հիվանդություններ – Սրտի հիվանդությունները ամենավտանգավորն են մարդու համար, այդ իսկ պատճառով էլ պետք է դիմել համապատասխան բժիշկների օգնությանը։

Չնայած, որ դեռ ամբողջովին ապացուցված չէ սուրճի օգտակար լինելու փաստը, բայց միևնույն է կարելի է վստահորեն ասել, որ սուրճը արդյունավետ է պայքարում սրտի հիվանդությունների դեմ։

Քաղցկեղ – Իրականում դեռ չեն ավարտվել հետազոտությունները, սակայն ԱՄՆ-ի գիտնականները համարում են, որ այս ըմպելիքը կարող է դրական ազդեցություն ունենալ քաղցկեղի բուժման համար։

Ցանկացած դեպքում, սուրճ խմելը՝ արդեն լավ միտք է։ Այն կանխում է քացկեղածին բջիջների զարգացունը, սակայն պետք չէ մոռանալ, որ այն չի համարվում քաղցկեղի դեմ դեղամիջոց։

Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդություն – Ինչպես պարզվել է, սուրճն օգնում է կանխել նաև Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունները։

Բազմաթիվ հետազոտություններից հետո, բժիշկները հայտնաբերել են, որ օրեկան 3 բաժակ սուրճ օգտագործելու նդեպքում,  հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ, կարող են կանխել այս հիվանդությունների զարգացումը։

Ամեն դեպքում հարկավոր է հիշել, որ ամեն ինչ անհրաժեշտ է չափի մեջ կիրառել՝ խուսափելով պատճառահետևանքային խնդիրներից, դե իհարկե նախ և առաջ խորհրդակցելով ձեր իսկ անձնական բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով