Օգտակար

Ինչ կկատարվի ձեր մարմնի հետ, եթե ամբողջովին մերկ քնեք

Ինչ կկատարվի ձեր մարմնի հետ, եթե ամբողջովին մերկ քնեք

Պարզվում է, որ առանց հագուստի քնելը զգալիորեն ավելի օգտակար է առողջության համար։

Մերկ քնելն օգնում է ավելի արագ վերականգնել մաշկը, քանի որ այդպես մաշկն ավելի արագ է յուրացնում բոլոր օգտակար նյութերը։ Բացի այդ՝ արագանում է նյութափոխանակությունը։

Ձեզ ենք ներկայացնում 5 բաներ, որոնք կկատարվեն Ձեր օրգանիզմի հետ, եթե ամբողջովին մերկ քնեք։

Պաշտպանություն բակտերիաներից։ 

Ինչքան էլ որ տարօրինակ թվա, մերկ քնելը դանդաղեցնոմ է սնկային և այլ բակտերիաների բազմացումը։

Ավելի լիարժեք քուն։ 

Մի շարք փորձարկումներից հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մերկ մարդիկ ավելի խորն ու հանգիստ են քնում։ Դա պատահում է այն պարզ պատճառով, որ հագուստը խանգարում է մարմնի ջերմաստիճանի բնականոն կարգավորմանը, ինչի հետևանքով մարդը շատ է շարժվում, և նվազում է քնի որակը։

Մաշկի վերականգնում։ 

Մաշկը շատ ավելի արագ է վերականգնվում, քանի որ բարելավվում է մաշկի սնուցումը։

Լավ տրամադրություն։ 

Եթե դուք միայնակ չեք քնում, ապա մերկ քնելու դեպքում Ձեր օրգանիզմում օքսիտոցին հորմոն կարտադրվի, և դուք ավելի ուրախ կլինեք օրվա ընթացքում։

Ավելորդ քաշի կորուստ։ 

Մերկ քնելու շնորհիվ արագանում է նյութափոխանակությունը, ինչի հետևանքով դուք կսկսեք ազատվել ավելորդ քաշից առանց որևէ ջանք գործադրելու։

Կիսվել նյութով