Շոու-բիզնես

«Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհին նվիրված երգ չպետք է կատարի. Ներսիկ Իսպիրյանը՝ Արամ MP3-ի մասին

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանն է: Նա խոսել է Հայաստանում եւ սփյուռքում ազգային, ժողովրդական երգի պահպանման, հեղափոխությունների ժամանակ հայրենասիրական երգերի դերի եւ երիտասարդությանը դեպի փակուղի տանող երաժշտության պրոպագանդայի վնասների մասին:

-Պարո՛ն Իսպիրյան, որքանով տեղյակ եմ՝ սեպտեմբերին Մարզահամերգային համալիրում համերգ ունեք, կպատմե՞ք՝ ինչ առիթով: Առաջիկայում ո՞ր երկրներում եք շրջագայելու:

-Այո՛, համերգը նվիրված է իմ բեմական գործունեության 35-ամյակին: Սեպտեմբերի 15-ին է լինելու: Ինչ վերաբերում է շրջագայություններին, նոր ենք ես եւ Արաբո Իսպիրյանը վերադարձել Լիբանանից, առաջիկայում կլինենք Կանադայում, Ռուսաստանում, եվրոպական մի քանի երկրներում:

-Թավշյա հեղափոխության ժամանակ ինչպե՞ս եղավ:

-Այս ժամանակ էլ հայրենասիրական երգերը պրոպագանդվեցին, բայց հետո ազգայինը մղվեց մի կողմ: Ես ակնկալում էի, որ հեղափոխությունից հետո ազգային երաժշտությունը ավելի շատ կպրոպագանդվի, բայց տեսնում եմ, որ ոչ:

Փոխարենը շարունակվում է պրոպագանդվել այն երաժշտությունը, որը երիտասարդներին դեպի փակուղի է տանում, դեպի մշակութային անկում: Ի՞նչ տեղի ուենցավ վերջերս՝ մայիսի 28-ին, Սարդարապատում: «Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհի մասին երգ չպետք է կատարի, դա իրենը չէ (Նկատի ունի Արամ MP3-ին, որի կատարումն, ի դեպ, բուռն քննադատությունների արժանացավ-հեղ.):

Ես չեմ վատաբանում այդ եւ մյուս երգիչներին, հարգում եմ նրանց իրենց ժանրի, իրենց տեսակի մեջ, բայց ուզում եմ, որ ամեն մեկն իր գործով զբաղվի:

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել էջում