Մամուլ

Ադրբեջանցու սպանության համար ՌԴ-ում ազատազրկման դատապարտվածի որդին դիմում է Նիկոլ Փաշինյանին

ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի որդին՝ Գոռ Առաքելյանը տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աջակցել իրենց խնդրանքին՝ հորը ՀՀ արտահանձնելու հարցում։

Հիշեցնենք՝ երեկ կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացնում։ Ցուցարարները պահանջում էին ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանին արտահանձնել Հայաստան, որպեսզի նա այստեղ շարունակի պատիժը կրել:

Արման Առաքելյանը չորս տարի առաջ ՌԴ-ում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի քաղաքացուն սպասնելու համար, հիմա Մուրմանսկի կալանավայրում է։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվել նյութով