ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանուհի, ով թողել է իր հարազատներին և եկել Հայաստան հարս՝ պարգևելով հայ ամուսնուն 3 երեխա

Ադրբեջանուհի, ով թողել է իր հարազատներին և եկել Հայաստան հարս՝ պարգևելով հայ ամուսնուն 3 երեխա: Հիսուն տարի առաջ, երբ տիկին Լալան 18 ամյա նրբագեղ օրիորդ էր, սիրահարվեց իր ապագ ամուսնուն և փախավ նրա հետ՝ կապելով իր ողջ կյանքը հայի և Հայաստանի հետ։ Հայ ամուսնուն այս ադրբեջանուհին պարգևեց 3 զավակ՝ 1 տղա, 2 աղջիկ։

Այն ժամանակ՝ երբ նա կատարեց իր ընտրությունը, չէր էլ պատկերացնում, որ լարված պատերազմական վիճակի պատճառով այլևս չի տեսնելու ոչ ծնողներին, ոչ էլ 12 հարազատ եղբայրներին։

Նա անգամ տեղեկություն չունի նրանք դեռ ողջ են, թե՞ մահացել են, որտեղ են գտնվում և արդյո՞ք հիշում են իրեն։

Տիկին Լալան չի փոշմանել, որ հիսուն տարի առաջ փախավ հայի հետ դեպի Բաղանիս, որ հետո պիտի սահմանամերձ ու սահմանապահ դառնար։ Նա ապրում է իր զավակներով և թոռներով, սիրում է և սիրված է։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews

Կիսվել նյութով