Մամուլ

Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է

Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացած ժամկետային զինծառայողը 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանն է:

Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կիսվել նյութով