Մամուլ

Ադրբեջանը ցանկանում է վերականգնել ու շարունակել բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ. Լավրով

Ադրբեջանական կողմը անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը լրագրողներին պատմել է, որ երեկ երկար և հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և հավելել է, թե ադրբեջանական կողմը ցանկանում է վերականգնել ու շարունակել բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ։ Ռուսաստանն էլ՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի մտերիմ գործընկեր և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անելու է փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար՝ փորձելով գտնել կրեատիվ գաղափարներ, որոնք թույլ կտան ստեղծել հիմք խնդիրը կարգավորելու համար, ասել է նա:

Սերգեյ Լավրովը նաև հույս է հայտնել, որ հայկական կողմը կառավարությունը ձևավորելուց հետո պատրաստ է լինելու շարունակել ակտիվ շփումները։

Աղբյուր՝ azatutyun.am

Կիսվել նյութով