Շոու-բիզնես

Ֆորշին սրտի կաթվածով տեղափոխել են հիվանդանոց

Ֆորշին սրտի կաթվածով տեղափոխել են հիվանդանոց

Հայտնի դարձավ, որ սիրված երգիչ Ֆորշը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նրա մոտ արյան և սրտի աշխատանքի անբավարարվածության խնդիր է առաջացել, սակայն այդ վիճակում վերջին օրերին շատ ակտիվ գործունեություն է վարել՝ այդ թվում ոտքով բարձրացել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հիվանդանոցում բժիշկները կարողացել են հնարավորին արագ կայունացնել նրա առողջական վիճակը և այժմ երգչի կյանքին վտանգ չի սպառնում։

հիվանդանոց

Չնայած Ֆորշն այսօր ցանկացել է երգել երևանյան ակումբներից մեկում վաղուց ծրագրված իր համերգին, սակայն բժիշկներն արգելել են՝ նշելով, որ առաջիկա կես ամիսը երգչին հանգիստ է պետք։

Կիսվեք էջում