«Օրինաց Երկիրը» միաձուլվեց «Հայկական վերածնունդի» հետ. «Առավոտ»

Հաշվի առնելով Հայաստանի ու մեր հասարակության առջև ծառացած մարտահրավերներին  միասնական ջանքերով դիմակայելու, խնդիրներին արդյունավետ լուծում տալու, ինչպես նաև սպասվող համապետական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» կուսակցության՝ նախօրեին կայացած վարչությունը, նկատի ունենալով, որ դադարում է  գործող Ազգային ժողովի՝ հետևաբար նաև ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության լիազորությունները և հաշվի առնելով հանգամանքը, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները հանդիսանում են նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամեր, «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարին ընդառաջ, որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը  և միաձուլման միջոցով միանալ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որպես իրավահաջորդ նրան փոխոնցելով կուսակցության գույքը և միջոցները: Համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով կներկայացվի պետական գրանցման մարմնին:

«Օրինաց երկիր» կուսկցության վարչություն

Նյութի սկզբնաղբյուր՝ aravot.am