«Օրենքով գող» Անդիկի սպանության գործով քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել. Տեսանյութ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 2-ին Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում այսօր ՀՀ ոստիկանության Քրեական գլխավոր վարչություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ:

Ըստ երևույթին՝ իրավապահները փորձում են պարզել կատարվածի բազմակողմանի հանգամանքները, մասնավորապես, թե որքանով է դա կապված սպանվածի քրեական կյանքի հետ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտնեցին, որ ոստիկանությունը մշտապես իրականացնում է օպերատիվ աշխատանքներ, որոնց մի մասը հրապարակման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում:

Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգին անմիջապես փախնում են, իսկ մյուս երկուսը, որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է, ըստ ամենայնի, մտնումեն բակի տաղավարի սեղանի տակ:

Առավել մանրամասն՝ այստեղ