Մամուլ

Օնիկ Գասպարյանը և պահեստազորի գեներալները պահանջում են քրգործ հարուցել ոստիկանության մայորի նկատմամբ

Օնիկ Գասպարյանը և պահեստազորի գեներալները պահանջում են քրգործ հարուցել ոստիկանության մայորի նկատմամբ

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է  տարածել, որում նշվում է պահեստազորի գնդապետ, արցախյան պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը բռնի գործողության մասին:

Պաշտոնաթող գեներալները պահանջում մայորի նկատմամբ քրեական գործ հարուցել։ Հայտարարությունը կարդացեք ստորև․

«2022 թվականի մայիսի 17-ի առավոտյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բռնություն են կիրառել մայթով քայլող ՀՀ քաղաքացու, պահեստազորի գնդապետ, Արայիկ Մուրադյանի նկատմամբ։

Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։

sergey hayrapetov

Պահեստազորի գնդապետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները և այդ նույն գումարտակի ստորաբաժանման հրամանատար, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը վաղօրոք իմացել են, որ այդ քաղաքացին պահեստազորի սպա է, արցախյան 3 պատերազմների մասնակից, 3-րդ կարգի զինհաշմանդամ, 44-օրյա պատերազմում իր երկու որդիների հետ ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորումից դեռևս վերջնականապես չապաքինված անձ։

beretavorner karmir

Սակայն, այդ հանգամանքը ոստիկանության ծառայողներին չի խանգարել, որ հասարակական վայրում հայհոյախառն արտահայտություններ կատարեն Արայիկ Մուրադյանի հասցեին, վիրավորելով վերջինիս մարդկային, սպայական արժանապատվությունը, ազատամարտիկի բարձր կոչումը և որից հետո մայոր Միքայել Այվազյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ սկսել են ֆիզիկական բռնություն կիրառել և հաշվեհարդար տեսնել Արայիկ Մուրադյանի նկատմամբ։

Իսկ հաշվեհարդար տեսնելուց հետո Արայիկ Մուրադյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և որոշ ժամանակ անց ազատ արձակել։

Ցավով, պետք է արձանագրել, որ օրենքի և քաղաքացու իրավունքների պաշտպան կոչված ոստիկանության ծառայողները այս օրերին առաջինն իրենք են խախտում իրավական, բարոյական և մարդկային բոլոր գրված ու չգրված նորմերն ու օրենքները։

Առանձնահատուկ ջանասիրությամբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ֆիզիկական ուժ կիրառելով և հարվածներ հասցնելով նաև տարեցներին, կանանց, աղջիկներին և պատանիներին, արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին, պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին։

Վերոնշյալ դեպքի առնչությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Վաղարշակի Աբազյանից և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ռոբերտի Ղազարյանից պահանջում ենք կատարել հետևյալ քայլերը․

1․ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանից՝ զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումների հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ 2022 թ․ մայիսի 17-ին Երևան քաղաքում պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի մի խումբ ծառայողների կողմից կիրառված բռնության, ծեծի, ֆիզիկական հաշվեհարդարի, մարդկային և սպայական արժանապատվությունը վիրավորելու փաստի առթիվ և քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի և հանցանք կատարած ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ։

2․ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ռոբերտի Ղազարյանից՝ անմիջապես կասեցնել դեպքի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների պաշտոնավարումը»։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն

«Պահեստազորի սպաների» շարժում

«ԱԱԾ» պահեստազորի սպաների միություն

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ

պահեստազորի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան

պահեստազորի գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան

պահեստազորի գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան

պահեստազորի գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյան

պահեստազորի գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյան

պահեստազորի գեներալ-մայոր Վալերի Քոչարյան

պահեստազորի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյան

պահեստազորի գեներալ-մայոր Ստեփան Գևորգյան

պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյան

ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյան

արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան

ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան

ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան

ԱԱԾ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյան

ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյան

Կիսվեք էջում