ՕԵԿ նախագահ Ա. Բաղդա­սարյանի որդին բանակում չի ծառայել. թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բանակում չի ծառայել, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդա­սարյանի որդին՝ բնականաբար ուսման տարկետման անվան տակ, հետո արդեն թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են:

Հետաքրքիր է՝ նոր կառավարությունը վեր կհանի՞ նաև Բաղդասարյանի որդու փաս­տաթղթերը՝ պարզելու, թե նա ինչպես է տարկետում ստացել: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար կհիշեցնի, թե որ պաշտոնյաների որդիները չեն ծառայել բանակում և ինչու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: