Քրիստինե Պեպելյանն ու իր որդին օրհնություն են ստացել (Լուսանկարներ)

Քրիստինե Պեպելյանը Ինստագրամի իր էջում տեղադրել է որդու՝ Արեգի, քառասունքի արարողության լուսանկարները, որտեղ Քրիստինեն ու իր որդին օրհնություն են ստամում քահանայից։

«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին: Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել… Միշտ ներել:

Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում: Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու կյանք ես տվել ինձ»,- լուսանկանրներին կից գրել է երգչուհին։ 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...