Մամուլ

ՔՊ-ական համայնքապետը վիրավոր է

«Հրապարակ»-ի տեղեկություններով սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Մեր տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը: 

ՆԳՆ-ից հաստատեցին սպանության փաստը, սակայն այլ մանրամասներ չնշեցին: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 155-րդ հոդվածի 1-ին մասովսպանություն, 335-րդ հոդվածով ապօրինի զենք զինամթերք կրելու։ Սպանության մասնակիցների շրջանակը դեռևս պարզվում է։

Նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում:

Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:

Կիսվեք էջում