Քույրերիս եմ ման գալիս․ մեկը հղի էր, եկել էր բալիկի համար պարագաներ գնելու (Տեսանյութ)

Քույրերիս եմ ման գալիս․ մեկը հղի էր, եկել էր բալիկի համար պարագաներ գնելու (Տեսանյութ)

Իրենք բան չեն արել, ԱԻՆ-ը բան չի արել, ինչ արել է, արել է ժողովուրդը,ես գիշերվա տեսածս եմ ասում։ Մենք գիշերը եկել ենք ստեղ, ոչ մի մարդ չի եղել, ԱԻՆ-ից շատ քիչ մարդիկ են եղել, սաղ ժողովուրդն է տանջվելով արել։

Այս մասին քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց փլատակների տակ մնացած քաղաքացիներից մեկի հարազատը։

«Գիշերը մարդ չի եղել, 99 տոկոսը ժողովուրդն է արել։ Գիշերը մարդ չի եղել, էլի եմ ասում։ Թե ով ուր է եղել, իրենց կայֆերով են եղել, ինչ են արել, չգիտենք։ Նախարարը որտեղ է եղել, որ ծխահարվել է, էդ ինչ հետաքրքիր բաներ եք ասում»,- հավելեց նա։

Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարման եւ փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները մինչեւ այս պահը շարունակվում են։

Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Տեսանյութը ստորև