«Քոչարյանը վերադառնալու է». նախագահի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց․ Տեսանյութ

«Քոչարյանը վերադառնալու է»։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում: Նրանք երթով շարժվեցին դեպի կառավարության շենք:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ սա ինքնաբուխ ակցիա է. «Նիկոլ դուրս արի» նշում էին նրանք:

Այս պահին կառավարության շենքի առջև մի քանի տասնյակ ոստիկաններ կան, մուտքն ամբողջությամբ փակված է: