Քոչարյանը պետք է կրի պատիժը. ցուցարարները 14 օր ժամանակ տվեցին դատավորներին ու ՀԽ անդամներին

Հանուն անկախ դատական համակարգի՝ Ազատության հրապարակում այսօր` հունիսի 4–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հրավիրած հանրահավաքին եկել էին մոտ երկու տասնյակ քաղաքացիներ։

Ակցիայի մասնակիցներն իրենց անվստահությունը հայտնեցին դատական համակարգի նկատմամբ եւ որպես իրենց անվստահության հիմք, նշեցին, օրինակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը.

«Մենք ցանկանում ենք, որ արդարությունը հաղթի եւ ամեն ինչ անելու ենք, որ Ռոբերտ Քոչարյանը կրի համապատասխան պատիժը»,–հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Աղբյուր՝ 1in.am