«Քիչ առաջ կանգնեցրեցի մի վարորդի, ով մեքենայից ծխախոտի մնացուկը նետեց փողոց». Դավիթ Սանասարյան

«Քիչ առաջ կանգնեցրեցի մի վարորդի, ով մեքենայից ծխախոտի մնացուկը նետեց փողոց,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Դավիթ Սանասարյանը։

– Ի՞նչի դուրս նետեցիր,
– Այ ախպեր ամեն ինչ լավ ա, է՞ս ա կարևոր, 
– Որ քո բակում նույնը անեն, ի՞նչ կանես,
– Գլուխը կջարդեմ, 
– Բա ամեն ինչ լա՞վ է քո մոտ, դա է կարևոր։

Խնդրեցի չանի էլ նման բան…

Ժողովուրդ ջան, դրանից զզվելի քիչ բան կա հանրային վայրերում, խնդրում եմ մի արեք, իսկ տեսնողները թող խոսեն, բացատրեն, որ դա ահավոր փնթի ու զզվելի երևույթ է։

Նկատողությունն ու բացատրությունը սիրով ու համբերատար արեք, որ կռիվ չդառնա։ Հոգատար եղեք քաղաքին ու շրջակա միջավայրին։

Սիրում եմ բոլորիդ»։