Քիմ Քարդաշյանն Արցախում տիրող իրավիճակի մասին

Քիմ Քարդաշյանն Արցախում տիրող իրավիճակի մասին

Հայտնի հայ Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցերի էջերում անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Նա ֆեյսբուքյան և Ինստագրամյան ցանցերի իր էջերի Story բաժնում կիսվել է «Զարթոնք» լրատվամիջոցի պատրաստած գրառմամբ․

«Հրատապ։ Արցախը մթնում է, քանի որ Ադրբեջանի շրջափակման 23-րդ օրը ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ջերմաստիճանը հասել է 0°-ի։ Վերջին մի քանի ժամերի ընթացքում ամբողջ Արցախի Հանրապետությունում հոսանքն անջատվել է։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառն այս պահին հայտնի չէ։

Ձմռան ամենաթեժ պահին Արցախում ջերմաստիճանը հասնում է 0 °F-ի (-17,78 °C):