Քիմ Քարդաշյանը և իր դուստրը պատմական տաճար այցելության ժամանակ կրել են Սիրուշոյի ապրանքանիշի զարդերը. ֆոտո

Քիմ Քարդաշյանը և իր դուստրը, երեխաների և քրոջ հետ Հայաստանում պատմական տաճար այցելության ժամանակ կրել են հայկական ավանդական արծաթյա զարդեր, որոնք պատկանում են երգչուհի Սիրուշոյի «PreGomesh» ապրանքանիշին։

Նրանք, իրենց ողջ ընտանիքով, նույնիսկ սպասարկող անձնակազմը, կրել են ամբողջովին սև հագուստ։

Հիշեցնենք՝ Քիմի ավագ դուստրը՝ Նորթը, Էջմիածնում մկրտության արարողության ժամանակ ևս կրել է «Պռեգոմեշ» արծաթյա զարդը, ինչի մասին երգչուհին արդրադարձ է կատարել՝ Ինստագրամի «story» բաժնում տեղադրելով լուսանկար և կատարելով գրառում։

«Հայ մայրիկ։ Նորթը հայկական զարդ է կրում։ Երբ պատմում ես երեխաներին քո արմատների մասին։ Նորթը շատ լավն է»,- գրել է երգչուհին։

Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյան
սիրուշո նորթ