Քեսաբում հրթիռակոծության հետևանքով վիրավորվածների թվում հայեր կան

Հալեպի «Գանձասար» պարբերականը  տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են, որի հետևանքով վիրավորվածների թվում հայեր կան։

Պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։

Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ վիրավորվել է: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն:

Հրթիռներից մեկը ընկել է հենց «Գանձասար» պարբերականի խմբագրատան դիմաց: Բարեբախտաբար, պայթումների հետևանքով հայկական թերթի  խմբագրատունը և աշխատակիցները վնասներ չեն կրել։