Քեզ ամեն ինչ կարելի է, կյանք. խելագարվում եմ քեզ համար. Արա Մարտիրոսյանը և վրացի հայտնի մոդելը սիրավեպ ունե՞ն (Տեսանյութ)

Քեզ ամեն ինչ կարելի է, կյանք. խելագարվում եմ քեզ համար. Արա Մարտիրոսյանը և վրացի հայտնի մոդելը սիրավեպ ունե՞ն (Տեսանյութ)

Արա Մարտիրոսյանը ներկայացրել է իր նոր՝ «Женщина Моя» տեսահոլովակը, որում կրկին նկարահանվել է վրացի հայտնի մոդել Թամունա Գաբունիան:

Նկարահանումները տեղի են ունեցել Թբիլիսի քաղաքում: Թամունան իր էջում հրապարակել է տեսանյութեր, որոնցում Արան, Թամունայի հարցին՝ կարո՞ղ եմ անհանգստացնել, պատասխանում է հետևյալը.

«Քեզ ամեն ինչ կարելի է, կյանք»,- ապա հավելում է. «Խելագարվում եմ նրա համար»:

Նշենք, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Արային և Թամունային սիրավեպ են վերագրում:

Առհասարակ, նրանց հաճախ կարելի է միասին տեսնել: Թեպետ Թամունան պարբերաբար նշում է, որ ինքն ու Արան միայն ընկերներ են:

Տեսանյութը ստորև