Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմիի» արձանիկի վրա և հրապարակել այն սոց․ ցանցում (Տեսանյութ)

Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմիի» արձանիկի վրա և հրապարակել այն սոց․ ցանցում (Տեսանյութ)

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, միզել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արձանիկի վրա, տեսանկարահանել այն, և հոլովակը հրապարակել թվիթերյան իր էջում։ Տեսանյութում երևում է, որ ռեփերը մրցանակը դրել է զուգարանակոնքի մեջ և միզում մեջը։

«Հավատացեք, ես կանգ չեմ առնի»,- հոլովակը մակագրել է նա։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Ուեսթի վերջին հրապարակումները զարմացնում են իրենց և կոչ են արել կանգ առնել։ Նրանց մի մասին ծիծաղեցրել է, որ ռեփերը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ։

Տեսանյութը ստորև