Քաղաքացիներն աղբ են տանում ու թափում քաղաքապետարանի մուտքի մոտ. Տեսանյութ

Քաղաքացիներն աղբ են տանում ու թափում քաղաքապետարանի մուտքի մոտ։ Այս նախաձեռնության հեղինակը «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանն է։

Հիշեցնենք՝ ժամեր առաջ նա գտնվում էի Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյանց փողոցում, և բնակիչների համատեղ ուժերով փորձում էր մաքրել տարածքը՝ հրավիրելով ԱԶԼ-ների ուշադրությունն այս խնդրի վրա:

Այժմ, որպես բողոք՝ նրանք աղբերը տոպրակներով բերել և դատարկում են քաղաքապետարանի մուտքի մոտ։