Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալուի» տարածքում

Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալուի» տարածքում

Փաշինյանը հրամանագիր է ստորագրել է 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում սուգ հայտարարելու մասին՝  ի հիշատակ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված քաղաքացիների։

Այս պահին «Սուրմալուի» տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ինչին զուգառհեռ քաղաքացիները ծաղիկներ են բերում «Սուրմալուի» պայթյունի դեպքի վայր։

Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռահարկ շինությունը (մոտ 2889 ք. մ)։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։