«Քաղաքապետարանում օտար լեզու իմացող չկա». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

«Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով ընդամենը տնտեսում ենք իրականացրել, օպտիմալացրել ենք մեր ծախսերը»:

Ըստ քաղաքապետի հնարավոր չէ իրականացնել որևէ աշխատանք՝ չունենալով գործիք:․

«Թող կոպիտ չհնչի, որ աշխատուժը գործիք ենք անվանում, բայց տնտեսագիտությունը կոշտ գիտություն է և աշխատուժն ապրանք է, որն ունի իր գինը: Ցանկացած ապրանքի դեպքում, եթե դու պատրաստ չես վճարել այն գինը, որն ապահովում է որակ, պետք է կորցնես կամ որակը, կամ ապրանքը»:

Քաղաքապետը նաև նշել է, որ Քաղաքապետարանում աշխատողների համար չկա ֆինանսական մոտիվացիա․

«Բայց երբ քաղաքապետարանի անձնակազմում օտար լեզվի իմացությունը նվազագույն թույլատրելի մակարդակից ցածր է, իսկ քաղաքապետարանը վճարում է 130, 140 կամ 150 հազար դրամ աշխատավարձ, ինչպե՞ս այս մարդկանցից պահանջենք բարձր որակավորում: Չէ՞ որ դա ծախս է:

Աշխատուժի որակի բարձրացումը ներդրում է պահանջում: Մենք այդ ներդրումը տեսնում ենք վերապատրաստման, պարգևատրման ֆոնդի միջոցով»:

Լիանա Մարտիրոսյան