Քաղաքապետարանի քանի աշխատակից է այսօր ազատվել աշխատանքից

Քաղաքապետարանի քանի աշխատակից է այսօր ազատվել աշխատանքից

Երևան քաղաքի ավագանին 44 կողմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ Այս հայտարարությունից հետո քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ևս հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը նշեց, որ այս պահին տվյալներ չունի, թե քաղաքապետարանի քանի աշխատակից է ազատվել աշխատանքից։

«Ես դիմում ընդունելով չեմ զբաղվում։ Առանցքային պաշտոնյաներից այս պահին ինձ միայն Հակոբ Կարապետյանի և Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի ազատման մասին է հայտնի»,- ասաց Կուբատյանը։